Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ընթանում են վոլեյբոլի Գեղարքունիքի մարզային առաջնության մրցումները

11.07.2025

Հուլիսի 11-ին մեկնարկեց վոլեյբոլի Գեղարքունիքի մարզային առաջնությունը, որն անցկացվեց Մարտունի համայնքի Ծովինար բնակավայրի միջնակարգ դպրոցի մարզադահլիճում։
Առաջնությանը մասնակցության հայտ են ներկայացրել 8 թիմեր, որոնք վիճակահանությամբ բաժանվել են երկու ենթախմբի։
«Ա» ենթախմբում ընդգրկված են Մարտունու, Ճամբարակի, Վարդենիսի համայնքապետարանների և ՀՀ ՊՆ 2-րդ բանակային կորպուսի թիմերը։
 «Բ» ենթախմբում՝ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի, Գավառի
համայնքապետարանի, Գեղարքունիքի մարզային դատարանի և ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային վարչության թիմերը։
Մրցաշարի առաջին խաղում ուժերը չափել են Վարդենիսի և Ճամբարակի համայնքապետարանների թիմերը։ Հաղթանակը 2։1 հաշվով տոնել է Ճամբարակի թիմը։
Երկրորդ խաղում մրցել են Մարտունու համայնքապետարանի և ՀՀ ՊՆ 2-րդ բանակային կորպուսի թիմերը։ Խաղն ավարտվել է բանակային կորպուսի թիմի հաղթանակով՝ 2։1 հաշվով։
Երրորդ հանդիպումը կայացել է Մարտունու և Ճամբարակի համայնքապետարանների թիմերի միջև։ Այս անգամ ևս 2։0 հաշվով հաղթել է Ճամբարակի համայնքապետարանի թիմը։
«Ա» ենթախմբի թիմերի միջև մնացած հանդիպումները կշարունակվեն հուլիսի 12-ին՝ նույն վայրում։
«Բ» ենթախմբում ընդգրկված թիմերի մրցամարտերը կկայանան հաջորդ շաբաթվա ընթացքում։
Յուրաքանչյուր ենթախմբից առաջին և երկրորդ տեղերը գրաված թիմերը իրավունք կստանան պայքարելու մրցանակային տեղերի համար։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-08-15 16:45:14