Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետի շնորհակալագրով խրախուսեց 2025 թվականի վարժական հավաքների ընթացքում աչքի ընկած պահեստազորայիններին

11.07.2025

Հուլիսի 11-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետի աշխատակազմի վարչական շենքում ընդունեց ու մարզպետի շնորհակալագրով խրախուսեց 2025 թվականի վարժական հավաքների ընթացքում աչքի ընկած պահեստազորայիններ Գևորգ Ղազարյանին, Մակեդոն Ազիզյանին, Էմին Յավրյանին, Ռաֆիկ Խաչատրյանին, Իշխան Սարգսյանին, Ազնաուր Խաչատրյանին և Արգամ Անտոնյանին։
Խրախուսման արարողությանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզի զինվորական կոմիսար, գնդապետ Արմեն Մնացականյանը և Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Տիգրան Հակոբյանը։
Պարտաճանաչ ու օրինակելի ծառայության համար շնորհակալություն հայտնելով պահեստազորայիններին՝ մարզպետ Կարեն Սարգսյանը հույս հայտնեց, որ վարժական հավաքների մասնակից պահեստազորայինների անձնուրաց ու պարտաճանաչ ծառայությունը կդառնա օրինակ մյուսներին՝ խթանելով պետության սահմանների պահպանության գործում կամավոր մասնակցելու ցանկությունը։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-08-15 16:45:14