Նորություններ
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրեց քաղաքացիների հերթական ընդունելությունը
09.07.2025
Հուլիսի 9-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետի աշխատակազմի վարչական շենքում կատարեց քաղաքացիների ընդունելություն։
Քաղաքացիները մարզպետին դիմեցին աշխատանքի տեղավորման, բազմաբնակարան շենքի տանիքի և բնակարանի վերանորոգման, ջրահեռացման համակարգի անցկացման, վնասված ջրագծի վերանորոգման, բուժումը կազմակերպելու նպատակով ֆինանսական աջակցություն ստանալու, ինչպես նաև անձնական բնույթի այլ հարցերով։
Բոլոր դիմումները վերցվեցին հաշվառման, որոնց պատասխանները կտրվեն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում։