Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի շնորհավորանքը Պարեկային ծառայության կազմավորման օրվա կապակցությամբ

07.07.2025


Պարեկային ծառայության հարգելի աշխատակիցներ,
Սրտանց շնորհավորում եմ ձեզ Պարեկային ծառայության կազմավորման օրվա կապակցությամբ։
Պարեկային ծառայության ստեղծումը նոր շունչ հաղորդեց մեր երկրի ոստիկանության համակարգին՝ հիմնվելով արդիականացված գործելակերպի, պրոֆեսիոնալ պատրաստվածության և բարձր քաղաքացիական պատասխանատվության վրա։ Այս չորս տարիների ընթացքում, չնայած առաջացած դժվարություններին, դուք ապացուցեցիք, որ կարող եք լինել արժանի պատասխանատու՝ պետության և ժողովրդի առջև։
Գեղարքունիքի մարզի պարեկները, լինելով համակարգի կարևոր մասնիկ, իրենց ծառայությամբ զգալի ներդրում են ունենում մարզի անվտանգ միջավայրի ձևավորման, ճանապարհային երթևեկության վերահսկման և հանցավորության կանխման գործում։
Նշանակալի է նաև, որ ծառայության շարքերում այսօր ներգրավված են նաև կանայք, ովքեր իրենց նվիրումով ու մասնագիտական որակներով նպաստում են համակարգի կայացմանը։
Ձեզ մաղթում եմ անփորձանք ծառայություն, առողջություն, ուժ ու կամք՝ շարունակելու ճանապարհը՝ դեպի ավելի կայացած, վստահություն ներշնչող և բարձր արդյունավետությամբ համակարգ։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-05-21 17:19:59