Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայացավ աուդիտի կոմիտեի նիստ

02.07.2025

Այսօր Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի նախագահությամբ, ով նաև մարզպետի աշխատակազմի ներքին աուդիտի կոմիտեի նախագահն է, կայացավ կոմիտեի նիստ։
Նիստի ընթացքում ներկայացվել և քննարկվել են մարզային ենթակայության ութ դպրոցներում և մեկ բուժամբուլատորիայում իրականացված աուդիտորական ուսումնասիրությունների արդյունքները։
Ուսումնասիրությունների արդյունքում արձանագրված թերությունների և խախտումների վերացման նպատակով մարզպետ Սարգսյանը հանձնարարել է սահմանել հստակ ժամկետներ՝ գործընթացը պատշաճ և արդյունավետ կազմակերպելու համար։
Մարզպետը վերահաստատել է մարզպետարանի հանձնառությունը՝ խթանելու թափանցիկության, պատասխանատվության և բարձր կառավարման մշակույթի ձևավորումը։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-11 19:38:13