Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը՝ դատախազության աշխատակցի օրվա առթիվ

01.07.2025

Հարգելի՛ դատախազության համակարգի ներկայացուցիչներ, վետերաններ,
Շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի՝ դատախազության աշխատակցի օրվա կապակցությամբ:
Դուք մշտապես գտնվում եք օրենքի և արդարության պաշտպանության առաջնագծում՝ կրելով մեծ պատասխանատվություն քաղաքացիների իրավունքների, հասարակական կարգի ու պետության շահերի պաշտպանության գործում։
Այսօր, երբ գնահատում ենք մեր երկրի իրավական համակարգի արդարությունն ու ամուր հիմքերը, չենք կարող շնորհակալություն չհայտնել Ձեզ՝ իրավունքի պաշտպանման, օրենքի գերակայության ու արդարության առջև ստանձնած կարևոր պարտավորությունների համար:
Դատախազության համակարգը կարևոր դեր է խաղում երկրի ներքին ու արտաքին կայունության ապահովման գործում, իսկ Ձեր աշխատանքի որակն ու արդյունավետությունը թույլ են տալիս պահպանել ժողովրդի վստահությունը:
Շնորհակալություն Ձեր աշխատանքի համար՝ ի նպաստ հասարակության իրավական բարեկեցության ու արդարության։
Հարգանքով՝
ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյան 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-11 19:38:13