Նորություններ
Կայացավ Գեղարքունիքի մարզային զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը
27.06.2025
Հունիսի 27-ին Գեղարքունիքի մարզպետ, Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի նախագահ Կարեն Սարգսյանն անցկացրեց մարզային զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը, որին մասնակցում էին զորակոչային հանձնաժողովի բոլոր անդամները։
Օրակարգում քննարկվեցին ամառային զորակոչի ընթացքին վերաբերող հարցեր, որից հետո ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման կողմից ներկայացվեցին հանրակրթական ուսումնական հաստատությունների ավարտական դասարաններում և քոլեջներում սովորող անձանց տարկետմանը վերաբերող հարցեր, որոնց հետ կապված հանձնաժողովը տվեց համապատասխան եզրակացություններ։
Հանձնաժողովը քննարկեց զորակոչի աշխատանքներին ներգրավված կազմակերպությունների փոխգործակցության արդյունքները, որոնց վերաբերյալ մարզպետը տվեց համապատասխան հանձնարարականներ։
Նիստի ընթացքում քննարկվեցին նաև վարժական հավաքներին վերաբերող հարցեր։