Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ճամբարակում պայթյունից տուժածների աջակցման ընթացքը՝ ուշադրության կենտրոնում

26.06.2025

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի N1318 Ա հրամանով ստեղծաված օպերատիվ աշխատանքային խումբը ուշադրության կենտրոնում է պահում Ճամբարակում պայթյունից հետո առաջացած վնասների վերացման գործընթացը
2025թ. հունիսի 11-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի Տիգրան Մեծ փողոցի 4-րդ շենքում տեղի ունեցած պայթյունի հետևանքների վերացման աշխատանքները շարունակվում են։
Դեպքից անմիջապես հետո ստեղծվել է օպերատիվ աշխատանքային խումբ, որի կազմում ընդգրկված են ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի, Ճամբարակի համայնքապետարանի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Առողջապահության նախարարության, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ՄՍԾ-ի, ՆԳՆ փրկարար ծառայության և Քաղաքաշինության կոմիտեի ներկայացուցիչներ։
Միջոցառումների ընթացքն ու արդյունքները քննարկվել են այսօր ՀՀ ՏԿԵ նախարարությունում, որտեղ մարզպետ Կարեն Սարգսյանը անցկացրել է աշխատանքային խմբի խորհրդակցություն։ Քննարկման ընթացքում ներկայացվել են մինչ օրս իրականացված գործողությունները և առկա խնդիրները։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել պայթյունից տուժած բնակիչների սոցիալական աջակցությանը և նրանց բնակապահովման հարցերի լուծմանը։ Քննարկվել են նաև առաջիկա քայլերը՝ ներառյալ տուժածների ժամանակավոր և մշտական կացության ապահովման տարբերակները։
Մարզային իշխանությունները և ոլորտային գերատեսչությունները շարունակում են համակարգված աշխատանք իրականացնել՝ ապահովելու տուժածների կարիքներն ու բարեկեցությունը։  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-08 09:14:00