Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) Հայաստանյան գրասենյակի ղեկավարին

25.06.2025

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) Հայաստանյան գրասենյակի ղեկավար, ՊՀԾ ներկայացուցիչ տիկին Նաննա Սկաուին։
Հանդիպման ընթացքում կողմերը բարձր գնահատել են ՊՀԾ-ի և Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը՝ հատկապես համայնքների կայուն զարգացման, սննդի ապահովման և սոցիալական աջակցության ուղղությամբ իրականացված ծրագրերի շրջանակում։
Մարզպետը տիկին Սկաուին հանձնել է շնորհակալագիր՝ Գեղարքունիքի մարզում ծավալած ակտիվ գործունեության, արդյունավետ գործընկերային հարաբերությունների և կարևոր ծրագրերի իրագործման համար։ Նա շնորհակալություն է հայտնել Նաննա Սկաուին անձնական նվիրվածության, պատրաստակամության և համագործակցության ոգու համար։
Քննարկման ավարտին Կարեն Սարգսյանը Նաննա Սկաուին մաղթել է հաջողություններ հետագա գործունեության մեջ՝ ընդգծելով, որ մարզպետի աշխատակազմը պատրաստ է պահպանել կառուցողական համագործակցությունը և աջակցել ՊՀԾ թիմի կողմից նախաձեռնված բոլոր ընթացիկ և ապագա ծրագրերին։  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-08 09:14:00