Նորություններ
Գեղարքունիքի մարզում մեկնարկել է 2025 թվականի ամառային զորակոչը
23.06.2025
2025 թվականի հունիսի 23-ին Գեղարքունիքի մարզի Մարտունի և Վարդենիս համայնքներում մեկնարկել է ամառային զորակոչը։
Նորակոչիկներին բանակ ճանապարհելու արարողություններին մասնակցել են ՀՀ Գեղարքունիքի մարզպետի տեղակալներ Ջանիկ Բազեյանը, Վահան Զարոյանը, Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը, Վարդենիս համայնքի ղեկավարի տեղակալներ, ուժային կառույցների ներկայացուցիչներ, Հայ Առաքեկալան եկեղեցու Գեղարքունյաց թեմի հոգևորական դասի անդամներ, նորակոչիկների ծնողներ և հարազատներ։
Առաջիկա օրերին ամառային զորակոչը կմեկնարկի նաև Գավառ, Սևան և Ճամբարակ համայնքներում։
Ամառային զորակոչը Գեղարքունիքի մարզում կավարտվի 2025 թվականի հուլիսի վերջին։