Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքում վառվում է արհեստների կրակը․ Գավառում՝ մշակույթ, արհեստ ու համ

22.06.2025


ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Արհեստների միջազգային փառատոնը տարվա ամենանշանակալի մշակութային իրադարձություններից է, որը յուրաքանչյուր տարի անց է կացվում Հայաստանի մարզերից մեկում։ Այն հավաքում է ժողովրդական արհեստագործության ոլորտի լավագույն վարպետներին՝ թե Հայաստանից, թե արտերկրից։
2025 թվականին փառատոնն անցկացվում է Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում՝ հունիսի 21-22-ը «Երիտասարդները ստեղծում են համը․ խոհարարություն և արհեստներ» խորագրի ներքո։
Փառատոնի պաշտոնական բացման և ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը և Գավառ համայնքի ղեկավարի տեղակալ Գրիգոր Դաշտոյանը։
Փառատոնն իրականացվում է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի կողմից, իսկ միջոցառումները ներառում են հայ և օտարազգի վարպետների ձեռագործ աշխատանքների ցուցահանդես-վաճառք, ավանդական համեղ ուտեստներ, խոհարարական մրցույթներ, լարախաղացի ներկայացումներ, ֆոտոանկյուն, ավանդական երգ ու պար, թաղիքե գորգի ստեղծում, ավանդական խաղեր, թանգարանային ցուցադրություններ, վարպետության դասեր, ինչպես նաև համերգներ։
 Փառատոնի առաջին օրը հյուրերին կհիացնի Ethno Colors երաժշտական խումբը, իսկ երկրորդ օրը կկայանա «Գամմա» բենդի համերգը։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-04 16:16:23