Նորություններ
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը՝ Բուժաշխատողի օրվա կապակցությամբ
21.06.2025

«Սիրելի բուժաշխատողներ,
Սրտանց շնորհավորում եմ ձեզ Բուժաշխատողի մասնագիտական տոնի՝ ձեր առաքելության արժևորման օրվա կապակցությամբ։
Ձեր նվիրվածությունը, մասնագիտական բարձր պատասխանատվությունը և մարդասիրությունը բացառիկ նշանակություն ունեն հասարակության առողջության պահպանման և բարելավման գործում։ Դուք ոչ միայն բուժում եք, այլ նաև ուժ, հավատ և հույս եք ներշնչում հազարավոր մարդկանց՝ ամենադժվար պահին։
Առողջապահական համակարգի կայունությունն ու զարգացումը անհնար են առանց ձեր անփոխարինելի աշխատանքի։ Հատուկ շնորհակալություն եմ հայտնում ձեզ վերջին տարիների ընթացքում՝ համաճարակների և ճգնաժամերի պայմաններում ցուցաբերած անսահման նվիրման և ուժեղ կամքի համար։
Ցանկանում եմ ձեզ քաջառողջություն, անսպառ եռանդ և նոր մասնագիտական հաջողություններ։ Թող ձեր աշխատանքի գնահատականը լինի բուժված մարդկանց ժպիտը, հասարակության վստահությունն ու հարգանքը։
Շնորհակալություն ձեր ամենօրյա անձնուրաց ծառայության համար»։