Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզից ամառային ճամբարում կհանգստանան 240 դպրոցականներ

20.06.2025

ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ 2025 թվականի հունիսի 20-ին մեկնարկել է դպրոցահաuակ երեխաների՝ 2025 թվականի ամառային հանգuտի կազմակերպման ծրագիրը, որից, ըստ ՀՀ Վարչապետի համապատասխան որոշման, կարող են օգտվել զոհված, հաշմանդամություն ձեռք բերած, հաշմանդամություն ունեցող զինծառայողների և աշխարհազորայինների, ծնողազուրկ, ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված ու անապահովության 0-ից բարձր միավոր ունեցող, անապահովության գնահատման կարգով սոցիալապես անապահով ճանաչված և ընտանիքի մեկ հաշվարկային անդամի ամսական եկամտի չափը «Պետական նպաստների մասին» օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված կարգով անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմի 185 տոկոսի արժեքից ցածր եկամուտ ունեցող ընտանիքների, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների ընտանիքների 7-13 տարեկան դպրոցահասակ երեխաներ՝ երկու հերթափոխով, 10-ական oրով։
Հունիսի 20-ին Գեղարքունիքի մարզից առաջին հերթափոխին Հանքավանի մանկական առողջարարական «Հասմիկ» ճամբար հանգստի են մեկնել 120 դպրոցականներ։ Նրանց ուղեկցել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության սոցիալական ոլորտի մասնագետները։
Առաջին հերթափոխի հանգիստը կավարտվի հունիսի 29-ին, իսկ հանգստի երկրորդ հերթափոխի ժամկետը, դարձյալ նշված ճամբարում, սահմանված է հունիսի 29-ից հուլիսի 8-ն ընկած 10-օրյա ժամանակահատվածում, որին Գեղարքունիքի մարզից կհանգստանան ևս 120 դպրոցականներ։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-04 16:16:23