Նորություններ
Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղում ընթանում են 578 տեղանոց դպրոցական նոր շենքի կառուցման աշխատանքները
19.06.2025

ՀՀ կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ծովինար գյուղում ընթանում են 578 տեղանոց դպրոցական նոր շենքի կառուցման աշխատանքները։Ըստ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության տեղեկացմամբ՝ ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 1 միլիարդ 635 միլիոն դրամ։ Շինարարական աշխատանքներն իրականացնում է «Արմատ» ՍՊԸ-ն։ Շինարարությունը նախատեսվում է ավարտել 30 ամսվա ընթացքում։ Դպրոցական նոր շենքը կառուցվում է Ծովինարի միջնակարգ դպրոցի ֆուտբոլի դաշտի տարածքում, հետևապես շինարարությունը ոչնչով չի խանգարում դասերի կազմակերպմանը։Դպրոցի շինարարությունն ակտիվ փուլում է՝ փորվել է նկուղային հարկը, իրականացվում են բետոնացման աշխատանքներ։
Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ