Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում կանցկացվի Արհեստների միջազգային 4-րդ փառատոնը

18.06.2025

2025 թվականի հունիսի 21-22-ին Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում կանցկացվի Արհեստների միջազգային 4-րդ փառատոնը՝ «Երիտասարդները ստեղծում են համը. խոհարարություն և արհեստներ» խորագրով։
Ստորև ներկայացվում է փառատոնի ծրագիրը․
21. 06. 2025
12:00-20:00
Հայ և արտերկրի վարպետների աշխատանքների ցուցահանդես-վաճառք
12:00-20:00
Թանգարանային ցուցադրություն (Հովհ․ Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան, Գեղարքունիքի երկրագիտական թանգարան, Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան)
12:00-20:00
«Արի՛ նկարվենք» ֆոտոանկյուն
12:00-20:00
Հայկական ավանդական ուտեստների ներկայացում և համտես
12:30
«Խնոցի-Հարոցի» խոհարարական խմբային մրցույթի մեկնարկ
13:00
Միջոցառման պաշտոնական բացում. բացման ելույթներ, շրջայց տաղավարներով
13:30-20:00
«Քեչին վրեն». թաղիքե գորգի ստեղծում՝ «Մասունք» ավանդական երգի և պարի խմբի կատարումների ուղեկցությամբ
13։30
«Բացահայտի՛ր Գավառը»․ քվեստ «Ռեստարտ Գավառ» երիտասարդական ՀԿ-ի մասնակցությամբ
13։30
''City tour''․ շրջայց Գավառում «Սարվոր տուրիզմ» ՀԿ-ի մասնակցությամբ
14։00
Լարախաղացի ներկայացում
15։00
«Զմփիկ-Զմփիկ» ավանդական և թիմային խաղերի մեկնարկ
«Ստվերախաղ-առակներ». ԱՐԱՐ հայ ազգային արվեստի պահպանման կենտրոն
12:00-18:00
Վարպետության դասեր.
12:00-18:00 - խեցեգործություն
16:00, 17:00 - Գավառի քյուֆթայի պատրաստում
14:00, 17:00 - կարպետագործություն
12:00 - 18:00 - թաղիքագործություն
15:00-17:00 - խաչբուռագործություն
16:00 – թափոնների վերամշակում և ձեռագործ իրերի պատրաստում
19:00 -Համերգ Ethno Colors խմբի մասնակցությամբ
———————————————————
22. 06. 2025
12:00-20:00
«Քեչին վրեն». թաղիքե գորգի պատրաստում՝ ավանդական երգերի ուղեկցությամբ
12:00 -20:00
Հայ և արտերկրի վարպետների աշխատանքների ցուցահանդես-վաճառք
12:00-20:00
Թանգարանային ցուցադրություն (Հովհ․ Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան, Գեղարքունիքի երկրագիտական թանգարան, Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան)
12:00-20:00
«Արի՛ նկարվենք» ֆոտոանկյուն
12:00 -20:00
Հայկական ավանդական ուտեստների ներկայացում և համտես
14։00
«Բացահայտի՛ր Գավառը»․ քվեստ «Ռեստարտ Գավառ» երիտասարդական ՀԿ-ի մասնակցությամբ
14։00
City tour․ շրջայց Գավառում «Սարվոր տուրիզմ» ՀԿ-ի մասնակցությամբ
15։00
Լարախաղացի ներկայացում
16:00
«Զմփիկ-Զմփիկ» ավանդական խաղերի մրցույթ
«Ստվերախաղ-առակներ». ԱՐԱՐ հայ ազգային արվեստի պահպանման կենտրոն
12:00 -18:00
Վարպետության դասեր.
12:00-18:00 - խեցեգործություն
14:00, 17:00 - Գավառի փախլավայի պատրաստում
14:00, 17:00 - կարպետագործություն
13:00 - 16:00 - թաղիքագործություն
16:00 - խաչբուռագործություն
16:00 - թափոնների վերամշակում և տիկնիկների պատրաստում
18:00-Համերգ «Գամմա» բենդի մասնակցությամբ։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-25 17:39:18