Նորություններ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է
17.06.2025

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ հունիսի 21-22-ին Գավառ քաղաքում կանցկացվի Արհեստների միջազգային փառատոնը, որը կազմակերպում է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանը՝ Գավառի համայնքապետարանի հետ համագործակցությամբ։
«Երիտասարդները ստեղծում են համը․ խոհարարություն և արհեստներ» խորագրով փառատոնը մեկ վայրում կհամախմբի Հայաստանի և արտերկրի լավագույն վարպետներին։
Տեղեկացվում է, որ փառատոնի օրերին՝ հունիսի 21-ին և 22-ին, Երևանի Հանրապետության հրապարակից դեպի Գավառի կենտրոնական հրապարակ և հակառակ ուղղությամբ կգործի անվճար տրանսպորտ։ Մեկնումը՝ ժամը 10:00-ին, վերադարձը՝ ժամը 20:30-ին։
Տեղերը սահմանափակ են, ուստի անհրաժեշտ է նախապես գրանցվել՝ զանգահարելով +374 (55) 90 71 80 հեռախոսահամարով։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն