Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը հանդիպել է Մարտունի համայնքի բնակիչների հետ

13.06.2025

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի ուղեկցությամբ Մարտունի քաղաքի մշակույթի տանը հանդիպել է համայնքի բնակիչների հետ։
Հանդիպման ընթացքում մարզպետը մանրամասն ներկայացրել է 2021 թվականից ի վեր Մարտունիում իրականացված և առաջիկայում նախատեսվող ծրագրերը։ Դրանք ընդգրկում են մի շարք կարևոր ոլորտներ՝ դպրոցների և մանկապարտեզների կառուցում ու վերանորոգում, ճանապարհաշինություն, խմելու և ոռոգման ջրամատակարարման համակարգերի բարելավում, արտաքին լուսավորության ցանցերի անցկացում, ինչպես նաև համայնքային ենթակառուցվածքների զարգացման այլ նախաձեռնություններ։
Քննարկումը ծավալվել է անմիջական և բաց մթնոլորտում։ Քաղաքացիները բարձրաձայնել են իրենց հուզող հարցերը, որոնց մարզպետը տվել է հիմնավորված ու սպառիչ պատասխաններ՝ նշելով նաև առկա խնդիրների լուծման հնարավոր ուղիները։
Մարզպետը նշել է, որ համայնքի զարգացման ծրագրերը շարունակական են և նպատակաուղղված՝ Մարտունին դարձնելու ավելի բարեկարգ, հարմար և կայուն ապագա ունեցող բնակավայր։  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-06-18 17:28:45