Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Մարտունիում հանդիպում է ունեցել մսավաճառների և սպանդանոցների տերերի հետ

13.06.2025

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի հետ հանդիպել է համայնքի մսավաճառներին և սպանդանոցների տերերին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են անասնամթերքի արտադրության և իրացման գործընթացում կիրառվող պահանջները, կենդանիների մորթի վերահսկման մեխանիզմները, ինչպես նաև առկա խնդիրներն ու առաջարկվող լուծումները։
Մարզպետը նշել է, որ կենդանիների մորթը պետք է կատարվի բացառապես սպանդանոցներում՝ համաձայն Հայաստանի Հանրապետությունում գործող սանիտարահիգիենիկ և օրենսդրական կարգավորումների։ Նա ընդգծել է, որ խստորեն պետք է բացառել անկանոն մորթը և անօրինական իրացումը, ինչը վտանգ է ներկայացնում սպառողների առողջության համար։
Կարեն Սարգսյանը հորդորել է ոլորտի ներկայացուցիչներին ցուցաբերել պատասխանատվություն, հետևել օրենքի պահանջներին և խուսափել խախտումներից՝ միևնույն ժամանակ վստահեցնելով, որ պետական կառույցները պատրաստ են երկխոսության և աջակցելու օրինական գործունեության ապահովմանը։  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-06-18 17:28:45