Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կարմիրգյուղի թիվ 2 միջնակարգ և Գավառի թիվ 1 հիմնական դպրոցները ճանաչվել են «Մշակութային վերջին զանգ» մրցույթի Գեղարքունիքի մարզի հաղթողներ

12.06.2025


ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հայտարարած մշակութային կրթության տարվա շրջանակում անցկացվել է «Մշակութային վերջին զանգ» մրցույթը:
ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատված «Մշակութային վերջին զանգ» միջոցառումների մրցութային հանձնաժողովն ամփոփել է արդյունքները՝ ըստ սահմանված գնահատման սանդղակի: Ժյուրիի գնահատման հիման վրա յուրաքանչյուր մարզում, ինչպես նաև մայրաքաղաքում հաղթող է ճանաչվել երկու դպրոց:
Գեղարքունիքի մարզից այս մրցույթին հաղթող են ճանաչվել «Կարմիրգյուղ գյուղի թիվ 2 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ը և «Գավառի Ս. Քոչարյանցի անվան թիվ 1 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ը։
«Մշակութային վերջին զանգ» մրցույթին դպրոցները մասնակցել են կամավորության սկզբունքով՝ ներկայացնելով համապատասխան հայտ մինչև 2025 թվականի մայիսի 29-ը ներառյալ: Հայտը ներառում էր միջոցառման ծրագիրը (սցենար), 10 լուսանկար միջոցառումից, ինչպես նաև մինչև 10 րոպեանոց տեսագրություն (այդ թվում՝ սիրողական տեսագրություններ)։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-03 17:10:01