Նորություններ
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր այցելել է Ճամբարակ քաղաք
11.06.2025
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր այցելել է Ճամբարակ` տեղում հետևելու այսօր Տիգրան Մեծ փողոցի 4-րդ շենքում տեղի ունեցած պայթյունի հետևանքների վերացման և որոնողափրկարարական աշխատանքների ընթացքին։
Այս պահին էլ տեղում դեռևս շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները, որոնց ներգրավված են 200-ից ավել փրկարար ծառայողներ։
Նախարարը մարզպետ Կարեն Սարգսյանի, ՆԳՆ Փրկարար ծառայության ղեկավար Կամո Ցուցուլյանի հետ քննարկել ենք իրավիճակը, տրվել են անհրաժեշտ ցուցումներ։
Նախարարը վստահեցրել է, որ անհրաժեշտ ամեն ինչ իրականացվելու է, որ աղետի հետևանքով տուժածներն առանց կեցավայրի ու անհրաժեշտ պայմանների չմնան։ Հետո արդեն որոշումներ կկայացվեն շենքի և երկարաժամկետ լուծումներ տրվող քայլերի մասին։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն / Ministry of Territorial Administration and Infrastructure of Armenia