Նորություններ
Կայացավ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև միջտարածաշրջանային համագործակցության տասներորդ համաժողովը
06.06.2025
Այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև միջտարածաշրջանային համագործակցության տասներորդ համաժողովը։
Համաժողովի շրջանակներում՝ լիագումար նիստին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը հանդես եկավ ելույթով, խոսեց ՀՀ–ՌԴ միջտարածաշրջանային համագործակցության կարևորության մասին, ընդգծեց տարածաշրջանային համագործակցության դերը տնտեսական և հումանիտար զարգացման գործում:
Համաժողովին մասնակցում էին նաև մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը, համայնքների ղեկավարները, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանների աշխատակիցներ։