Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ կառավարությունը 1 միլիարդ 721 միլիոն 596,8 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզի ճանապարհների հիմնանորոգման համար

05.06.2025

ՀՀ կառավարության 2025 թվականի հունիսի 5-ի հերթական նիստում որոշում է կայացվել Գեղարքունիքի մարզին հատկացնել 1 միլիարդ 721 միլիոն 596,8 հազար դրամ՝ Գեղարքունիքի մարզով անցնող միջպետական և մարզային նշանակության ավտոճանապարհների մի շարք հատվածների վերակառուցման, հիմնանորոգման և միջին նորոգման աշխատանքների համար։
Այդ թվում՝

326 միլիոն 868,0 հազար դրամ՝ Մ-10, Սևան-Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ79+060-կմ80+590 հատվածի վերակառուցման համար

358 միլիոն 253,2 հազար դրամ՝ Մ-10, Սևան-Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ80+590-կմ94+590 հատվածի հիմնանորոգման համար

1 միլիարդ 036 միլիոն 384,1 հազար դրամ՝ Տ-4-13,/Հ-39/ (Գավառ) – Գանձակ – Սարուխան – Գեղարքունիք մարզային նշանակության ավտոճանապարհի կմ0+000-կմ12+900 հատվածի հիմնանորոգման համար
91 միլիոն 500 հազար դրամ՝ Մ- 10, Սևան-Գավառ միջպետական նշանակության ավտոճանապարհի 2,5 կիլոմետր հատվածի միջին նորոգման աշխատանքների համար։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-06-06 16:53:18