Նորություններ
Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը կատարեց քաղաքացիների ընդունելություն
04.06.2025
Հունիսի 4-ին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը մարզպետի աշխատակազմի վարչական շենքում կատարեց քաղաքացիների ընդունելություն, որին մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Սիմոն Մանուկյանը, Գեղարքունիքի մարզպետի խորհրդական Սևակ Խլղաթյանը, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության գլխավոր մասնագետ Արմեն Բադոյանը։ Քաղաքացիները դիմեցին Գավառ քաղաքի մի շարք հասցեներում բազմաբնակարարն բնակելի շենքերի տանիքների վերանորոգման, Գավառի մեկ բազմաբնակարան բնակելի շենքի կոյուղու հետ կապված խնդիրների կարգավորման, Գավառագետի որոշակի հատվածի հունի մաքրման, ոռոգման գործընթացի նախապատրաստական աշխատանքների, պետպատվերի շրջանակներում բուժում իրականացնելու, հաշմանդամության կարգի ձեռքբերման, աշխատանքի տեղավորման, սեփականության գրանցման, անասնագողության բացահայտման, սոցիալական բնույթի տարբեր հարցերի կարգավորման նպատակով դրամական աջակցություն ստանալու, անձնական բնույթի այլ խնդիրներով։
Բոլոր դիմումները վերցվեցին հաշվառման, որոնց պատասխանները կտրվեն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում։