Նորություններ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
04.06.2025

ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ ՆԳ նախարարության շրջիկ գրասենյակը հունիսի 5-ին, ժամը 11։30-15։30-ն ընկած ժամանակահատվածում ծառայություն կմատուցի Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ։
Տեղեկացվում է ճամբարակի ազգաբնակչությանը, որ հունիսի առաջին շաբաթվա գրաֆիկի համաձայն՝ շրջիկ ձևաչափով կարող եք սպասարկվել ձեր համայնքում՝ տեղում ստանալով հանրային ծառայություններ։
Իսկ հունիսի 12-ին նույն համայնքում կիրականացվեն հունիսի 5-ին ներկայացված դիմումների հիման վրա փաստաթղթերի հանձնման աշխատանքներ։
Հիշեցնենք, որ շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել անձնագիրը, ստանալ ժամանակավոր պաշտպանության վկայական, տեղեկանքներ, իսկ ԼՂ-ից տեղահանված անձինք ՀՀ քաղաքացիություն ստանալու համար կարող են տեղում դիմումներ ներկայացնել։
Վարորդական իրավունքի ու սեփականության վկայականների, հաշվառման վկայագրի փոխանակման կամ կորստի դեպքում, քաղաքացիները մոտենալով շրջիկ գրասենյակ, կարող են ստանալ նորը, օգտվել նաև հաշվառման-քննական բաժինների կողմից մատուցվող այլ ծառայություններից։
ՀՀ ներքին գործերի նախարարություն