Նորություններ
ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ
01.06.2025

«Սիրելի հայրենակիցներ, սիրելի երեխաներ,
Այսօր՝ հունիսի 1-ին, աշխարհը նշում է Երեխաների պաշտպանության միջազգային օրը։ Սա բացառիկ օր է՝ հիշեցնելու, որ յուրաքանչյուր երեխա ունի ապրելու երջանիկ և պաշտպանված մանկություն, երազելու և ինքնադրսևորվելու իրավունք:
Մեր պարտքն է անսասան հոգատարությամբ պաշտպանել երեխաների իրավունքները, ապահովել նրանց երջանիկ և անվտանգ մանկություն, առողջ միջավայր, կրթություն և զարգացման հնարավորություններ: Մենք բոլորս պարտավոր ենք միասին կառուցել մի հասարակություն, որտեղ յուրաքանչյուր երեխա իրեն կզգա սիրված, արժևորված և պաշտպանված:
Երեխաներին մաղթում եմ պայծառ ժպիտներ, երջանիկ մանկություն և խաղաղություն: Թող նրանց կյանքը լցված լինի ջերմությամբ և սիրով, իսկ նրանց երազանքները անպայման իրականություն դառնան»: