Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Սևանի թիվ 1 հիմնական և Վաղաշենի միջնակարգ դպրոցների թիմերը «ՀՀ Վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի սիրողական մրցաշարի մարզային փուլի հաղթողներ

30.05.2025


2025 թվականին անցկացվող «ՀՀ Վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարը նպատակ ունի նպաստելու հանրապետությունում հեծանվային սպորտի և առողջ ապրելակերպի մասսայականացմանը, դպրոցականների զանգվածային մարզական միջոցառումներին հետագա մասնակցության ապահովմանը, «Հեծանիվը որպես շրջակա միջավայրն աղտոտվածությունից զերծ պահելու միջոց» գաղափարի քարոզմանը։
Մրցաշարին մասնակցում են Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատությունների հավաքական թիմերը։ Այն անցկացվում է 3 փուլով՝ համայնքային, մարզային և հանրապետական։
Մրցաշարն անցկացվում է 2 տարիքային խմբերով։
Առաջին տարիքային խմբում հանդես եկող թիմի կազմում ընդգրկվում են նույն դպրոցի 7-9-րդ դասարաններում սովորող 1 տղա և 1 աղջիկ, իսկ երկրորդ տարիքային խմբում՝ 10-12-րդ դասարաններում սովորող 2 տղա և 2 աղջիկ։
Գեղարքունիքի մարզում Սևանի համայնքային փուլի մրցումներն անցկացվել են 2025 թվականի մայիսի 6-ին Դրախտիկ-Ծովագյուղի խաչմերուկ 25 կիլոմետրանոց ճանապարահատվածում։
Այստեղ 1-ին տարիքային խմբում առաջի տեղը գրավել է Սևանի Մեսրոպ Մաշտոցի անվան N 1, երկրորդ հորիզոնականում՝ Սևանի N 4 հիմնական դպրոցների թիմերը, իսկ մրցանակային եռյակը եզրափակել է Չկալովկայի միջնակարգ դպրոցի թիմը։
2-րդ տարքային խմբում ուժեղագույնը Վարսերի Ռ. Պետրոսյանի անվան, երկրորդ տեղում՝ Լճաշենի Ա. Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցների թիմերն են, իսկ երրորդ հորիզոնականում՝ Ծաղկունքի բաց դպրոցի թիմը։
Ճամբարակի և Գավառի համայնքային փուլերը կազմակերպվել են մայիսի 8-ին։
Գավառի համայնքային փուլի մրցումները անցկացվել են Նորատուս-Լիճք բնակավայրերի միջև ընկած ավտոմայրուղու 25 կիլոմետրանոց ճանապարահատվածում։
Առաջին տարիքային խմբում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրավել են համապատասխանաբար Գավառի Հ. Թումանյանի անվան N 3, Գավառի Ա. Իսահակյանի անվան N 4 հիմնական և Գանձակի N 2 միջնակարգ դպրոցների թիմերը, իսկ երկրորդ տարիքայի խմբում՝ Ծովազարդի, Հայրավանքի և Գանձակի N 2 միջնակարգ դպրոցների թիմերը։
Ճամբարակի համայնքային փուլի մրցումներն անցկացվել են Շողակաթ-«Արևիկ» հանգստյան գոտու 25 կիլոմետրանոց ճանապարհահատվածում։
Առաջին տարիքային խմբում ուժեղագույնը Մարտունու, երկրորդ տեղում՝ Գետիկի, իսկ երրորդ տեղում՝ Թթուջրի միջնակարգ դպրոցների թիմերն էին։
2-րդ տարիքային խմբում առաջինը՝ Գետիկի, երկրորդ և երրորդ հորիզոնականները՝ համապատասխանաբար Թթուջրի և Մարտունի գյուղի միջնակարգ դպրոցների թիմերը։
Մարտունու համայնքային փուլի մրցումներն անցկացվել են մայիսի 13-ին՝ Վաղաշեն-Կարճաղբյուր 25 կիլոմետրանոց ճանապարահատվածում։
Այստեղ առաջին և երկրորդ տարիքային խմբերում հաղթող է ճանաչվել Վաղաշենի, իսկ երկրորդը՝ Ծակքարի միջնակարգ դպրոցների թիմերը։
Առաջին տարիքային խմբում երրորդ տեղը գրավել է Ձորագյուղի Հայրիկ Ղազարյանի անվան հիմնական, իսկ երկրորդ տարիքային խմբում՝ Վարդաձորի միջնակարգ դպրոցների թիմերը։
ՀՀ Գեղարքունիքի մարզում համայնքային փուլն եզրափակվել են Վարդենիսի համայնքային փուլի մրցումներով, որոնք անցկացվել են մայիսի 14-ին՝ Մեծ Մասրիկ- Դարանակ ճանապահի 25 կիլոմետրանոց ճանապարահատվածում։
Այստեղ առաջին տարիքային խմբում ուժեղագույնը Վանևանի, երկրորդ հորիզոնականում՝ Մեծ Մասրիկի, իսկ երրորդում՝ Լճավանի Ա. Խաչատրյանի անվան միջնակարգ դպրոցների թիմերն էին։
Երկրորդ տարիքային խմբում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրավել են համապատասխանաբար Վարդենիս համայնքի Մեծ Մասրիկի, Լճավանի Ա. Խաչատրյանի անվան և Մաքենիսի միջնակարգ դպրոցների թիմերն էին։
Ըստ տարիքային խմբերի, համայնքային փուլերում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրաված թիմերը 2025 թվականի մայիսի 30-ին մասնակցել են «ՀՀ Վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի սիրողական մրցաշարի Գեղարքունիքի մարզային փուլին, որը կայացել է Շողակաթ-Ծովագյուղ ավտոմայրուղու 30 կմ հատվածում։
Մրցումներին ներկա են եղել ՀՀ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը և ՀՀ ԿԳՄՍ նախարարի խորհրդական Արման Անտոնյանը։
Հեծանվորդների անվտանգությունն ապահովել են ՀՀ ՆԳՆ պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները, իսկ առաջին բուժաօգնությունը՝ Ճամբարակի առողջության կենտրոնի շտապօգնության բրիգադը։
Առաջին տարիքային խմբում (7-9-րդ դասարանցիներ) առաջատարը եղել է Սևանի Մեսրոպ Մաշտոցի անվան N 1, երկրորդ հորիզոնականում՝ Սևանի N 4 հիմնական, իսկ երրորդ հորիզոնականում՝ Գետիկի միջնակարգ դպրոցների թիմերը։
Երկրորդ տարիքային խմբում (10-12-րդ դասարանցիներ) լավագույն արդյունքը ցուցաբերել է Վաղաշենի միջնակարգ դպրոցի թիմը։ Երկրորդ տեղը գրավել է Լճավանի, իսկ երրորդ տեղը՝ Ծովազարդի միջնակարգ դպրոցների թիմերը։
Երկու տարիքային խմբերում մրցանակային տեղեր գրաված թիմերին ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից հանձնվել են գավաթներ և հավաստագրեր։
Մարզային մրցաշարում, ըստ տարիքային խմբերի, առաջին տեղ գրաված թիմերը սեպտեմբեր ամսին կմասնակցեն «ՀՀ Վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլի մրցումներին։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-03 17:10:01