Նորություններ
Գավառի բժշկական կենտրոնը համալրվել է համակարգչային շերտագրման սարքով
29.05.2025
Մայիսի 29-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն աշխատանքային այց կատարեց Գավառի բժշկական կենտրոն՝ համակարգչային շերտագրման կաբինետի հիմնման և համապատասխան սարքավորման տեղադրման աշխատանքները դիտարկելու նպատակով։
Գավառի ԲԿ-ի համակարգչային շերտագրման կաբինետի հիմնումն իրականացվել է վարչապետի խոստման արդյունքում։
Շինարարական աշխատանքներն իրականացվել են ԲԿ-ի տնտեսված միջոցների հաշվին, շուրջ 10 միլիոն դրամի շրջանակներում, իսկ համակարգչային շերտագրման սարքը տեղադրվել է ՀՀ Առողջապահության նախարարության կողմից տրամադրված միջոցներով` նախահաշվային արժեքը 150 միլիոն դրամ:
Համակարգչային շերտագրման կաբինետի գործարկմամբ Գավառի բժշկական կենտրոնը հնարավորություն կունենա՝ համայնքի բնակիչներին մատուցելու որակյալ ծառայություն՝ տեղում իրականացնելով ճշգրիտ հետազոտություն, ախտորոշում և բուժում:
Այս նախաձեռնությունը կնպաստի նաև ԲԿ-ի սեփական միջոցների ավելացմանը, ինչի արդյունքում էլ բժշկական կենտրոնը կվերազինվի ժամանակակից սարքավորումներով։