Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Միջին նորոգման աշխատանքներ են տարվում Մ-10, Սևան-Մարտունի-Վարդենիս ճանապարհահատվածում

29.05.2025

Միջին նորոգման աշխատանքներ են տարվում Մ-10, Սևան-Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի կմ2+800-կմ5+300 հատվածում։ 2.5կմ երկարությամբ նորոգվող հատվածը ձգվում է Սևան-Գավառ ճանապարհով։
Կապալառու կազմակերպության կողմից կատարվել են փոսային նորոգման աշխատանքներ, որից հետո տեղադրվել է հարթեցնող շերտ, այժմ իրականացվում է ասֆալտբետոնե ծածկի տեղադրում։ Ասֆալտապատումից հետո կկատարվի կողնակների հարթեցում, ուղղորդիչ սյուների տեղադրում։
Միջին նորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։
Հիշեցնենք, որ այսօր և վաղը՝ ժամը 07.00-ից մինչև 19.00, նշված ճանապարհահատվածը նորոգման աշխատանքներով պայմանավորված՝ փակ կլինի երթևեկության համար։ Վարորդներին առաջարկվում է նշված տեղամասը շրջանցել Լճաշեն բնակավայրով անցնող ճանապարհով։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-03 17:10:01