Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը ,,Մարտունու կանանց համայնքային խորհուրդ,, ՀԿ-ում հանդիպում է ունեցել երիտասարդների հետ

28.05.2025

Մայիսի 27-ին  Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը ,,Մարտունու կանանց համայնքային խորհուրդ,, ՀԿ-ում հանդիպում է ունեցել Մարտունի համայնքի երիտասարդների հետ։ Քննարկել են բազմաթիվ կարևոր հարցեր՝ հատկապես կապված երիտասարդների արտագաղթի հիմնական պատճառների, աշխատատեղերի պակասի և աշխատավարձերի հետ։ Ուշադրության կենտրոնում է եղել նաև երիտասարդների համար ժամանցի և հավաքների համար համապատասխան վայրերի ստեղծման անհրաժեշտությունը։ Խոսվել է Մարտունի քաղաքի ճանապարհների վերանորոգման, լուսացույցերի տեղադրման և հետիոտնային անցումների բարելավման կարևորության մասին։ Հատուկ շեշտվել է համայնքի բնակչության իրազեկվածության բարձրացման կարևորությունը։ Մասնակիցների կողմից ներկայացվել են մի շարք հետաքրքիր առաջարկներ, որոնց թվում նաև մենթալ թվաբանության կենտրոն հիմնելու նախաձեռնությունը։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-05-30 18:10:05