Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ԿԱՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

28.05.2025

<<Հարգելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ ձեզ մայիսի 28-ի՝ Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա կապակցությամբ:
Մայիսի 28-ը մեր պատմության փառավոր էջերից է։ Այս օրը՝ 1918 թվականին, ծնվեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը՝ ազատության ու ինքնիշխանության համար մեր ժողովրդի անսասան կամքի արդյունքը։
Չնայած իր կարճատև գոյությանը՝ Առաջին Հանրապետությունը հիմնեց այն արժեքները, որոնց վրա այսօր կառուցվում է մեր անկախ պետականությունը՝ ժողովրդավարություն և ինքնիշխանություն։
Առաջին Հանրապետության հիմնադիրներն իրենց անձնական նվիրվածությամբ և հերոսական պայքարով մեզ փոխանցեցին անկախության, համախմբվածության և պայքարի ոգին։ Նրանց թողած ժառանգությունը շարունակվում է այսօր՝ մեր պետականության ամրապնդման, խաղաղության և զարգացման ուղին հարթելով։
Այսօր, ապրելով արդեն անկախ Հանրապետության պայմաններում, մենք պարտավոր ենք արժանապատվորեն շարունակել այդ սրբազան գործը՝ կերտել արդար, ուժեղ ու զարգացած Հայաստան։
Մեր պետության ամրապնդման, անկախության պահպանման և ազգային իդեալների իրագործման ճանապարհը անցնում է միասնական կամքի, քաղաքացիական գիտակցության և նվիրվածության միջով։
Թո՛ղ մայիսի 28-ը մեզ միավորի ոչ միայն որպես հիշողություն անցյալի մասին, այլ որպես ապագայի կերտման կոչ՝ հիմնված մեր ազգային արժեհամակարգի, համախմբվածության և նպատակասլացության վրա։
Շնորհավոր տոնդ, Հայա՛ստան>>: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-05-30 18:10:05