Նորություններ
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Մարտունու համայնքապետարանում կատարեց քաղաքացիների ընդունելություն
27.05.2025
Մայիսի 27-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Մարտունու համայնքապետարանում կատարեց քաղաքացիների ընդունելություն, որին մասնակցեցին Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը, Գեղարքունիքի մարզպետի խորհրդական Սևակ Խլղաթյանը, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական հարցերի վարչության պետ Լուսինե Վարդանյանը, Մարտունու համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչներ։
Քաղաքացիները մարզպետին դիմեցին առողջության վերականգնման, արոտավայրի ջրարբիացման, սեփականության իրավունքի գրանցման, այրված գոմի տանիքի վերականգնման, ձեռնարկատիրական գործունեությանն աջակցելու հետ կապված խնդիրներով։
Բոլոր դիմումները վերցվեցին հաշվառման, որոնց պատասխանները կտրվեն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում։