Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ կառավարությունը 16 միլիոն 991,9 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզի 11 սուբվենցիոն ծրագրերի համար

26.05.2025

ՀՀ կառավարության 2025 թվականի մայիսի 22-ի հերթական նիստում որոշում է կայացվել ՀՀ Գեղարքունիքի մարզին հատկացնել 16 միլիոն 991,9 հազար դրամ՝ 2022, 2023 և 2024 թվականներին հաստատված և իրականացման փուլում գտնվող 11 սուբվենցիոն ծրագրերի համար։
Այդ թվում՝
2 միլիոն 175,1 հազար դրամ՝ Մարտունի համայնքի Գ. Նժդեհ, Կոմիտաս, Գետափնյա 2, Կարապետյան և Վ. Մամիկոնյան փողոցներում մայթերի սալարկման համար։
2 միլիոն 216,8 հազար դրամ՝ Մարտունի համայնքի Լիճք բնակավայրում խմելու ջրի կապտաժիների կառուցման համար։
436,2 հազար դրամ՝ Մարտունի համայնքի Վարդաձոր բնակավայրում խմելու ջրի կապտաժիների կառուցման համար։
2 միլիոն 598,5 հզար դրամ՝ Մարտունի համայնքի Մարտունի քաղաքի, Գեղհովիտ, Լեռնակերտ բնակավայրերի ոռոգման ջրատարների կառուցման և վերանորոգման համար։
2 միլիոն 496,6 հազար դրամ՝ Մարտունի համայնքի Զոլաքար,Ձորագյուղ բնակավայրերում խմելու ջրի կապտաժիների կառուցման համար։
3 միլիոն 220,3 հազար դրամ՝ Մարտունի համայնքի «Մարտունի քաղաքի Թումանյան, Սայաթ Նովա, Շահումյան և Հեռուստաաշտարակի փողոցների մայթերի սալարկման, ինչպես նաև Ներքին Գետաշեն բնակավայրի Ն. Դեմեր թաղամասի 1-ին փողոցից մինչև Դուրան թաղամասի 10-րդ փողոցի միջակայքում ընկած մայթերի սալարկման համար։
137,4 հազար դրամ Մարտունի համայնքի Աստղաձոր, Արծվանիստ բնակավայրերում խմելու ջրի կապտաժիների կառուցման համար։
536,9 հազար դրամ՝ Մարտունի քաղաքի Երևանյան 43, 51, Պռոշյան 2 բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների վերանորոգման համար։
2 միլիոն 697,4 հազար դրամ՝ Մարտունի համայնքի Մարտունի քաղաքում և համայնքի Արծվանիստ, Ծովինար, Վարդենիկ, Զոլաքար, Աստղաձոր, Վաղաշեն, Գեղհովիտ, Լեռնակերտ, Մադինա, Վ Գետաշեն և Ձորագյուղ բնակավայրերում ոռոգման ջրատարների կառուցման և և վերանորոգման համար։
409,1 հազար դրամ՝ Մարտունի համայնքի Ծովինար, Զոլաքար, Վաղաշեն, Գեղհովիտ, Ն. Գետաշեն, Ծակքար և Ձորագյուղ բնակավայրերի փողոցներում լուսավորության համակարգերի կառուցման համար։
67,6 հազար դրամ՝ Մարտունի համայնքի Ծակքար բնակավայրում խմելու ջրի կապտաժիների կառուցման համար։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-08-15 16:45:14