Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ընթանում են Սևանի տրանսպորտային հանգույցի հիմնանորոգման աշխատանքները

26.05.2025

 Երթևեկության մեծ ինտենսիվություն ունեցող կամուրջը տասնամյակներ շարունակ չէր նորոգվել, և կամրջի կոնստրուկցիաները սկսել էին քայքայվել։
Տրասպորտային հանգույցի թևերն արդեն իսկ ասֆալտապատ են։ Մոտ 30մ երկարությամբ կամրջի երթևեկության մի ուղղությունը՝ 16.76մ լայնությամբ, նորոգվել էր 2024 թվականին։ Այս տարի հիմնանորոգվում է կամրջի երկրորդ՝ Սևանից դեպի Երևան ուղղությունը՝ դարձյալ 16.76մ լայնությամբ։ Կամրջի վրա նորոգվելու են միացման կարերը, կատարվելու է երկշերտ ջրամեկուսացում, բետոնապատում, տեղադրվելու է երկշերտ ասֆալտբետոնե ծածկ։ Նախատեսված է մայթերի կառուցում և բազրիքների տեղադրում և այլն։
Հիմնանորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։


Road Department Fund/Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-05-30 18:10:05