Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը ներկա գտնվեց Վերջին զանգին նվիրված միջոցառմանը

23.05.2025

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը վերջին զանգի կապակցությամբ այցելել է Կարմիրգյուղի թիվ 2 միջնակարգ դպրոց, իր շնորհավորանքի խոսքն ու բարեմաղթանքներն ուղղել շրջանավարտներին ու նրանց ծնողներին, դպրոցի տնօրինությանը և ուսուցչական անձնակազմին:
Այսօր՝ մայիսի 23-ին, Գեղարքունիքի մարզային ենթակայության 115 և ԿԳՄՍ նախարարության ենթակայության 8 հանրակրթական դպրոցներից 5-օրյա աշխատանքային շաբաթ ունեցող 113 դպրոցներում հնչեց 2024-2025 ուսումնական տարվա վերջին զանգը, իսկ 6-օրյա աշխատանքային շաբաթ ունեցող դպրոցներում վերջին զանգին նվիրված միջոցառումները տեղի կունենան մայիսի 24-ին։
Գեղարքունիքի մարզում 2024-2025 ուսումնական տարվա ավարտին իրենց կրթօջախներին հրաժեշտ են տալիս 1473 12-րդ դասարանների շրջանավարտներ, որոնցից 1083-ը՝ մարզային, իսկ 390-ը՝ ԿԳՄՍՆ ենթակայության հանրակրթական ուսումնական հաստատությունների սովորողներ են։
Մարզում սովորող 2678 9-րդ դասարանցիներից 2652-ը ավարտում են մարզային ենթակայության, իսկ 26-ը՝ ԿԳՄՍՆ ենթակայության հանրակրթական ուսումնական հաստատությունները։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը այս ուսումնական տարին հայտարարել է մշակութային կրթության տարի, որի շրջանակում Գեղարքունիքի մարզի հանրակրթական ուսումնական հաստատություններում վերջին դասին նվիրված միջոցառումների ծրագրերը հիմնականում մշակվել և ներկայացվում են նախագծային աշխատանքների տեսքով, համադրելով կրթությունն ու մշակույթը:
Շրջանավարտների կողմից միջոցառումները պատշաճ անցկացնելու, ավելորդ խնդիրներից և միջադեպերից զերծ մնալու նպատակով այս օրերին դպրոցներում, դպրոցամերձ տարածքներում և հանրային այլ վայրերում ուժեղացված ծառայություն են իրականացնում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության աշխատակիցները և պարեկային ծառայողները։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-08-15 16:45:14