Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզի դպրոցականները հանդիպումներ են ունեցել «Քո արվեստը դպրոցում» հանրապետական կրթամշակութային ծրագրի շրջանակներում

22.05.2025

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ը համատեղ անցկացնում են «Քո արվեստը դպրոցում» հանրապետական կրթամշակութային ծրագիրը, որի շրջանակում իրականացվել են Հայաստանի անվանի մշակութային գործիչների, արվեստագետների կյանքի ու գործունեության ճանաչելիության բարձրացմանն ուղղված միջոցառումներ։
Ծրագիրը միտված է դպրոցականների մասնագիտական կողմնորոշմանը, արվեստի ճյուղերի ճանաչմանն ու հայ ժամանակակից արվեստագետների հանրային ճանաչելիության բարձրացմանը, ընթերցանության երաժշտարվեստի, թատերարվեստի, պարարվեստի, մշակութային կրթության, կինոարվեստի և կերպարվեստի նկատմամբ հետաքրքրության մեծացմանը, դպրոցականների գեղագիտական ճաշակի, քաղաքացիական գիտակցության ընդլայնմանը։
«Քո արվեստը դպրոցում» կրթամշակութային ծրագրի շրջանակներում այս տարի առաջին հանդիպում-դասախոսությունը Գեղարքունիքի մարզում տեղի է ունեցել մայիսի 20-ին՝ Գավառի Պ․ Ղանդիլյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցում, որտեղ հանդիպմանը մասնակցել են Գավառի տարածաշրջանի բոլոր դպրոցների բարձր դասարանների աշակերտները։ Նրանք հյուրընկալել են թատերարվեստի ներկայացուցիչ Փառանձեմ Սահակյանին։
Մարզում հաջորդ հանդիպումը կայացել է մայիսի 21-ին։ Սևանի տարածաշրջանի դպրոցականները Սևանի Մ․ Մաշտոցի անվան թիվ 1 հիմնական դպրոցում հանդիպում են ունեցել կինոարվեստի ներկայացուցիչ Արամ Դովլաթյանի հետ։ Վերջին հանդիպում-դասախոսությունը Գեղարքունիքի մարզում տեղի է ունեցել մայիսի 22-ին, որի ընթացքում Մարտունու տարածաշրջանի դպրոցականները Մարտունի համայնքի Ներքին Գետաշեն բնակավայրի Ա․ Եղիազարյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցում հանդիպում են ունեցել պարարվեստի ներկայացուցիչ Գոռ Սարգսյանի հետ։
Հանդիպում-դասախոսությունները ունեցել են հատուկ ընտրված խորագրային թեմաներ, որոնց օգնությամբ զրույցների ընթացքում բացահայտվել են արվեստի պատմությանը, նպատակներին ու խնդիրներին առնչվող ուշագրավ փաստեր ու տեղեկություններ։
Թեմաների ընտրությունը կատարվել է հաշվի առնելով աշակերտների տարիքային խմբերի հետաքրքրություններն ու առանձնահատկությունները։
Հանդիպումները զուգորդվել են շնորհանդեսներով, երաժշտական կատարումներով, ստեղծագործությունների հատվածային դիտումներով, գրական ընթերցումներով։ Հանդիպումների ավարտը տրամադրվել է հարցուպատասխաններին, որոնք էլ իրենց հերթին նպաստել են աշակերտ-արվեստագետ առավել անմիջական շփմանը և հնչեցրած հարցերի պարզաբանմանը։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-08-15 16:45:14