Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Սևանա լիճ բաց է թողնվել Սևանի իշխանի ամառային ենթատեսակի 38,800 մանրաձուկ

22.05.2025


Այսօր աշխարհը միասնաբար նշում է Կենսաբազմազանության միջազգային օրը՝ նպատակ ունենալով բարձրացնել իրազեկվածությունը կենսաբազմազանության պահպանման կարևորության շուրջ և խթանել այնպիսի որոշումների ընդունումը, որոնք ուղղված են բնության կորուստների կանխմանն ու էկոհամակարգերի վերականգնմանը։
Հայաստանը ևս միանում է այս գլոբալ շարժմանը՝ իրականացնելով մի շարք բնապահպանական նախաձեռնություններ։ Օրվա խորհրդի՝ ներքո Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ այսօր նշանավոր քայլ է արվել՝ Սևանա լճի կենսաբազմազանության վերականգնման ուղղությամբ։
Մասնավորապես, «Սևանի իշխան» ՓԲԸ-ի Կարճաղբյուրի ձկնաբուծական գործարանում վերարտադրված Սևանի իշխանի ամառային ենթատեսակի 38,800 մանրաձուկ բաց է թողնվել Սևանա լիճ։ Այս նախաձեռնությունը հանդիսանում է ծրագրավորված աշխատանքի մաս՝ ուղղված իշխանի պոպուլյացիայի վերականգնմանը, որը երկար տարիներ գտնվել է նվազման վտանգի տակ։
Սևանի իշխանն ունի ոչ միայն էկոլոգիական, այլև մշակութային և տնտեսագիտական նշանակություն։
Այս քայլը ևս մեկ հիշեցում է, որ կենսաբազմազանության պահպանումը հնարավոր է միայն շարունակական, համակարգված ու նորարարական մոտեցումների միջոցով։
Հայաստանի բնությունը մեր ազգային հարստությունն է, և այն պահպանելը մեր համատեղ պարտքն է՝ հանուն ներկա և ապագա սերունդների։


ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն Ministry of Environment of Armenia 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-08-15 16:45:14