Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունել է «Գեղարքունիքի երկրագիտական թանգարանի տնօրենին

19.05.2025

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն այսօր ընդունել է «Գեղարքունիքի երկրագիտական թանգարան» ՊՈԱԿ -ի տնօրեն Մարիաննա Մուսոյանին, քննարկել մի շարք աշխատանքային հարցեր:
Օգտվելով առիթից մարզպետը շնորհավորել է նաև Թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ:
«Թանգարանները մեր մշակութային ժառանգության պահապաններն են՝ հիշողության կենդանի շունչը, որոնք միավորում են անցյալն ու ներկան, սերմանելով սեր դեպի պատմություն, արվեստ և գիտելիք։
Այս օրը ևս մեկ հնարավորություն է արժևորելու թանգարանների դերը կրթության, համայնքի զարգացման և մշակութային բազմազանության պահպանման գործում։
Շնորհակալություն եմ հայտնում այն մասնագետներին, ովքեր իրենց նվիրումով ձևավորում ու պահպանում են մեր ինքնության արժեքները։ Նրանց աշխատանքի շնորհիվ է, որ թանգարանները շարունակում են ապրել, զարգանալ և դառնալ սերնդեսերունդ կրթության ու ներշնչման աղբյուր:
Թող մեր թանգարանները միշտ լի լինեն այցելուի ջերմությամբ, կյանքի կոչված արժեքներով և նորահայտ պատմություններով»: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-03 17:10:01