Նորություններ
Թանգարանների միջազգային օրը Գեղարքունիքի մարզում նշանավորվել է տարբեր միջոցառումների անցկացմամբ
18.05.2025
Թանգարանների միջազգային օրվա առթիվ մայիսի 17-ին և 18-ին Գեղարքունիքի Երկրագիտական թանգարանում և Մարտունու պատկերասրահում կազմակերպվել և անցկացվել են տարաբնույթ միջոցառումներ` ցուցադրությունների, դպրոցականների մասնակցությամբ ներկայացված ծրագրերի իրականացմամբ։
Ծրագրերում ներառվել են բաց դռների օր թանգարանում, ցուցադրություն և վարպետաց դաս ,,Խեցեգործություն,, խորագրով՝ Գավառի գեղարվեստի դպրոցի համատեղությամբ,,,Թանգարանների ապագան արագ փոփոխվող համայնքներում ,, խորագրով միջոցառումները։
Տեղի են ունեցել Ազգային-ազգագրական իրերի բացօթյա ցուցադրություններ,
Ժամանակավոր ցուցադրություն՝ ,,Կենցաղային իրերի և տեխնիկայի էվոլուցիան,, խորագրով։
Մարտունու արվեստի դպրոցի տիկնիկագործները ներկայացրել են իրենց աշխատանքները, անցկացվել է միջոցառում ,, Հայ երաժշտություն, իմ ազգային հոգու կանչ,, խորագրով՝ Գավառի Պ․Ղանդիլյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցի աշակերտների մասնակցությամբ։
Բաց դռների միջոցով և Թանգարանային գիշեր,, համաեվրոպական միջոցառման շրջանակներում նշված մշակութային կառույցներն ունեցել են բազմաթիվ այցելուներ` հանրապետության մարզերից և տարբեր վայրերից, որոնց համար բացահայտվել են հետաքրքիր տեղեկություններ տարբեր ժամանակագրության ցուցանմուշների վերաբերյալ։