Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը խորհրդակցություն անցկացրեց մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների և վարչատնտեսական համակարգողների հետ

16.05.2025

Մայիսի 16-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը խորհրդակցություն անցկացրեց մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների և վարչատնտեսական համակարգողների հետ։
Խորհրդակցությունը նվիրված էր 2024-2025 ուստարվա ընթացքում կատարված աշխատանքներին, առաջիկա անելիքներին, Վերջին զանգի միջոցառումների կազմակերպման ու անցկացման կարգին։
2024-2025 թվականի ուսումնական տարվա ընթացքում կատարված աշխատանքների մասին զեկուցումով հանդես եկավ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչության պետ Կարեն Զազյանը՝ հանգամանալից ներկայացնելով կրթության, մշակույթի և սպորտի ոլորտում գրանցված հաջողություններն ու ձեռքբերումները, անցկացված բազմաբնույթ միջոցառումները, «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրով մարզում կառուցվող կամ հիմնանորոգվող դպրոցների ու մանկապարտեզների շինարարության ընթացքը, հրատապ ծրագրերով իրականացված աշխատանքները, մանկավարժների կամավոր ատեստավորման ու տարակարգի շնորհման արդյունքները։
Մարզպետ Կարեն Սարգսյանն անդրադարձավ Վերջին զանգի միջոցառման կազմակերպման ու անցկացման կարգին և մարզի հանրակրթության ոլորտի առաջիկա անելիքներին ու հրատապ խնդիրներին։
«Իմ հորդորն է ձեզ՝ սահմանել համարժեք հսկողություն, որպեսզի միջոցառումներն անցկացվեն միայն սահմանված կարգի համաձայն, շրջանավարտների կողմից թույլ չտրվի որևէ անցանկալի արարք, տեղի չունենա որևէ տհաճ միջադեպ, և իշխի միայն տոնական տրամադրություն։
Հաջորդ առաջնահերթ ու կարևոր անելիքը վերաբերում է դպրոցաշինությանը։ Դուք գիտեք, որ այժմ շինարարական աշխատանքներ ընթանում են մարզի երեք տասնյակից ավել դպրոցներում, որտեղ անհարժեշտ վերահսկողության կարիք կա։ Այդ անհրաժեշտությունից ելնելով էլ համապատասխան դպրոցների տնօրենները պետք է տեղերում ամենօրյա հսկողություն սահմանեն ընթացքի մեջ գտնվող շինաշխատանքների նկատմամբ և ի հայտ եկած խնդիրների, բացթողումների մասին մասին անմիջապես տեղեկացնեն Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմին, որպեսզի կարողանանք ժամանակին միջամտել ու շտկել իրավիճակը»,-հանձնարարեց Կարեն Սարգսյանը։
Օգտվելով առիթից՝ Կարեն Սարգսյանը արդյունավետ աշխատանքի ու հանրակրթության ոլորտում 2024-2025 ուստարվա ընթացքում գրանցված հաջողությունների համար շնորհակալություն հայտնեց մարզի հանրակրթական դպրոցների տնօրեններին ու վարչատնտեսական համակարգողներին՝ միաժամանակ նրանց միջոցով իր ջերմ շնորհավորանքները փոխանցելով շրջանավարտներին։
Խորհրդակցության ավարտին մարզպետը ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից շնորհված դիպլոմներ ու գովասանագրեր հանձնեց Գեղարքունիքի մարզից 2024-2025 թվականների ուստարվա առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլում հաղթած աշակերտներին, իսկ նրանց ուսուցիչներին լավագույն աշխատանքի համար պարգևատրեց Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրով։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-05-16 18:42:17