Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Ուսանողների և երիտասարդների օրվա կապակցությամբ

16.05.2025

«Սիրելի՛ ուսանողներ, երիտասարդներ,
Սրտանց շնորհավորում եմ ձեզ Ուսանողների և երիտասարդության օրվա կապակցությամբ:
Ժամանակակից աշխարհում գիտելիքը, կրթությունն ու ստեղծագործ միտքը դարձել են ամենաթանկ կապիտալը։ Ուստի կոչ եմ անում ձեզ լինել ուսումնատենչ, ակտիվ և նախաձեռնող։ Մեր պետության ապագան կախված է ձեր գիտելիքներից, արժեքներից, հայրենասիրությունից և պատասխանատվության զգացումից։
Ուսանողական տարիները՝ լի ուսումնառությամբ, փորձություններով ու մեծ երազանքներով, հիմքն են ձեր՝ որպես անձի ու քաղաքացու կայացման։ Այդ տարիներին ձևավորվում է ոչ միայն մասնագիտական ուղին, այլ նաև մարդկային արժեքները, սկզբունքները և առաքելությունը։
Մենք՝ պետությունն ու հասարակությունը, պարտավոր ենք հնարավոր բոլոր պայմանները ստեղծել, որպեսզի դուք կարողանաք լիարժեք զարգանալ և իրականացնել ձեր ներուժը։
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ ձեզ այս գեղեցիկ տոնի առթիվ, մաղթում՝ առողջություն, նորանոր ձեռքբերումներ, վճռականություն և անսպառ եռանդ»։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-05-16 18:42:17