Նորություններ
ԼՂՀ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հետ հանդիպման վերջին կանգառը Գավառում էր
15.05.2025
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի նախաձեռնությամբ և հանձնարարությամբ այս շաբաթ կազմակերպվել և անցկացվել է ԼՂՀ-ից բռնի տեղահանված և Գեղարքունիքի մարզում վերաբնակություն հաստատած մեր հայրենակիցների հետ հանդիպում Գեղարքունիքի մարզի Մարտունի, Վարդենիս, Սևան, Ճամբարակ, իսկ մայիսի 15-ին՝ նաև Գավառ համայնքում։
Հանդիպումն անցկացրել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը։
Մասնակցել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչությունների պետերը, Գավառի համայնքապետարանի, միասնական սոցիալական ծառայության Գավառի տարածային կենտրոնի, ՀՀ ՆԳՆ Գավառի անձնագրային բաժնի պատասխանատուներ։
Հանդիպում անցկացնողները լսել են մեր հայրենակիցների կողմից բարձրացված հարցերը, պատասխանել կամ համատեղ քննարկել են դրանց լուծման եղանակները, կատարել համապատասխան ուղղորդումներ։