Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԼՂՀ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հետ հանդիպում կայացել է նաև Գեղարքունիքի մարզի Սևան և Ճամբարակ համայնքներում

14.05.2025

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի հանձնարարությամբ ԼՂՀ-ից բռնի տեղահանված և Գեղարքունիքի մարզում վերաբնակություն հաստատած մեր հայրենակիցների հետ հանդիպման, նրանց մտահոգող խնդիրների մասին իրազեկվելու և դրանց լուծմանն ընթացք տալու նպատակով հերթական հանդիպումը կայացել է մայիսի 14-ին՝ Գեղարքունիքի մարզի Սևան և Ճամբարակ համայնքներում։
Հանդիպումներն անցկացրել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը։ Մասնակցել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչությունների պետերը, նշված համայնքապետարանների, միասնական սոցիալական ծառայության Սևանի և Ճամբարակի տարածքային ստորաբաժանումների, ՀՀ ՆԳՆ անձնագրային բաժինների պատասխանատուներ։
Հանդիպումներն անցկացնող աշխատանքային խմբի անդամները լսել են մասնակիցների կողմից բարձրացված տարաբնույթ հարցերը, պատասխանել դրանց, կատարել համապատասխան ուղղորդումներ։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-03 16:11:03