Նորություններ
Հանդիպում Մ․ Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի ղեկավարի և սաների հետ
14.05.2025
ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության աջակցությամբ Մ․ Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի պետ Ալեքսանդր Մանուչարյանը և Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցների շրջանավարտներից նշված վարժարանում իրենց ուսումը շարունակող սաները մայիսի 12-13-ին այցելել են մարզի համայնքներ, որտեղ հանդիպումներ են ունեցել մարզային ենթակայության հանրակրթական դպրոցների 9-րդ դասարաններում սովորող աշակերտների, նրանց ծնողների, ՆԶՊ առարկան դասավանդող ուսուցիչների հետ։
Մասնագիտական կողմնորոշման նպատակով վարժարանի պետը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է վարժարանի ընդունելության կարգը, գործող պայմանները, վարժարանի և զինվորական մասնագիտության առավելությունները, կրթական առաջնահերթությունները։
Իրենց հերթին վարժարանի սաները ներկայացրել են իրենց փորձը, խոսել վարժարանի հագեցած առօրյայի մասին, կիսվել իրենց տպավորություններով և կարծիքներով։