Նորություններ
Մարտունի և Վարդենիս համայնքներում տեղի են ունեցել հանդիպուներ ԼՂՀ-ից բռնի տեղահանված և նշված համայնքներում վերաբնակություն հաստատած մեր հայրենակիցների հետ
13.05.2025
Գեղարքունիքի մարզի տարբեր համայնքներում և բնակավայրերում ԼՂՀ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին մտահոգող խնդիրների մասին հերթական անգամ իրազեկվելու և դրանց լուծմանն ընթացք տալու նպատակով Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի հանձնարարությամբ մայիսի 13-ին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչությունների պետերը, մարզի համայնքապետարանների, միասնական սոցիալական ծառայության տարածքային ստորաբաժանումների, ՀՀ ՆԳՆ անձնագրային բաժինների պատասխանատուների հետ համագործակցված հանդիպումներ են ունեցել Վարդենիս և Մարտունի համայնքներում վերաբնակություն հաստատատած ընտանիքների ներկայացուցիչների հետ։
Հանդիպումներն անցկացրել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը։
Հանդիպումների ընթացքում բանախոսները լսել և պատասխանել են մեր հայրենակիցների կողմից բարձրացված հարցերին, որոնք հիմնականում առնչվել են բնակարանային, սոցիալ-տնտեսական, առողջապահական, անձնագրային և այլ բնույթի թեմաներին։
Նմանատիպ հանդիպումներ տեղի կունանան նաև մարզի մնացած համայնքներում։