Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հայ-ֆրանսիական համագործակցության շրջանակներում Գավառ քաղաքում անցկացվել է պարի փառատոն

12.05.2025

ՀՀ Գեղարքունիքի մարզի և ֆրանսիայի Հանրապետության Իզերի դեպարտամենտի միջև գործող ապակենտրոնացված համագործակցության մշակութային առանցքի շրջանակներում Գավառ քաղաքում անցկացվել է պարի փառատոն, որի ընթացքում 14 խումբ ներկայացել են ժամանակակից պարերով:
Արդեն 6 տարի հայ պատանիների հետ աշխատում են ֆրանսիական «Հալե Էգայան» պարախմբի մասնագետները, համատեղ փորձելով ավանդական պարերին զուգահեռ զարգացնել նաև ժամանակակիցը:
Համույթի պարուսույցների այցերը տարեկան երեք անգամ է, որոնց ընթացքում եռօրյա մաստեր կլաս է անցկացվում ավելի քան 30 երիտասարդների հետ: Ամեն տարի ծրագրի շրջանակներում շուրջ 100 երեխա և երիտասարդ է մասնակցում ժամանակակից պարի աշխատարաններին:
Ժամանակակից պարերի դասավանդման ծրագրում ընդգրկվել են մարզի արվեստի դպրոցների պարախմբերը և ֆրանսերենի ուսուցման խմբակների սաները:
Փառատոնին նրանց են միացել պարողներ նաև Սյունիքի մարզից:
Պարախմբերից շատերը սիրողական են և ձևավորվել են մշակութային նախաձեռնության շրջանակում: Միջոցառման մասնակիցները բացահայտել են ոչ միայն այլ ազգերի, այլև Հայաստանի տարբեր մարզերի պարի ավանդույթները:
Երկօրյա փառատոնի բոլոր մասնակիցները «Հալե Էգայան» պարային խմբի կողմից արժանացել են հավաստագրերի, իսկ լավագույն չորս պարախմբի խրախուսել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմն ու Գավառի համայնքապետարանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-03 17:10:01