Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գավառի Լ․ Քալանթարի անվան դրամատիկական թատրոնի դահլիճում հանդիսավորությամբ անցկացվեց «Եվրոպայի օր» միջոցառումը

12.05.2025

Գավառի Լ․ Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի դահլիճում հանդիսավորությամբ ու բեմական ներկայացմամբ անցկացվեց «Եվրոպայի օր» միջոցառումը, որին մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության դեսպան Վասիլիս Մարագոսը, Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ Դե Մույնքը, Ռումինիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կորնել Իոնեսկուն, ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարի տեղակալ Մարեկ Կաբերսկին, Լեհաստանի միջազգային հարաբերությունների ինստիտուտի Եվրոպական միության ծրագրերի ղեկավար՝ Յոլանտա Շիմանսկան, ԵՄ պատվիրակության այլ անձինք, Գեղարքունիքի մարզպետի և Գավառի համայնքապետարանի աշխատակազմերի անդամները, մարզի կրթամշակութային հաստատությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Բացման խոսքով հանդես եկան ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը և Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը:
Այնուհետ ներկայացվեց «Սա Եվրոպան է» բեմականացումը, որը պատմում է Եվրոպական միության ստեղծման, Եվրոպական ինտեգրման 75 տարիների քաղաքական ու տնտեսական ձեռքբերումների, խաղաղ զարգացման, այլ հաջողությունների, անվտանգ ու լուսավոր ապագա կառուցելու ծրագրերի մասին։
Հենդրիկ Վոսը և Ֆրանս Գրապպերհաուսը իրենց խորիմաստ ներկայացմամբ հանդիսատեսին տարան մշակութային ճանապարհորդության՝ փորձելով պատասխանել ամենակարևոր հարցին՝ «Ի՞նչ է կամ ո՞վ է Եվրոպան»։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-03 17:10:01