Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը հարգանքի տուրք մատուցեց հաղթանակի և խաղաղության հոբելյանական տարեդարձի առթիվ

09.05.2025

Հաղթանակի և խաղաղության 80-ամյա տոնի առթիվ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Գավառի տարածաշրջանի Մեծ Հայրենականի վետերան, 103-ամյա Մեխակ Ավետիսյանի հետ ծաղկեպսակ դրեց և ծաղիկներ խոնարհեց Գավառ քաղաքի Մեծ Հայրենականի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին։
Ծաղկեդրման արարողությանը մասնակցեցին նաև Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի, Գավառի համայնքապետարանի ղեկավար այրեր, աշխատակիցներ, մարզային և համայնքային ենթակայության կրթամշակութային հաստատությունների ներկայացուցիչներ, դպրոցականներ։
Այնուհետև արարողության մասնակիցներն այցելեցին Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցի, մասնակցեցին Գեղարքունյաց թեմի հոգևոր դասի կողմից մատուցված օրհնության կարգին։
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի ուղերձը Մայիսի 9-ի առիթով.
«Սիրելի հայրենակիցներ,
Մայիս ամիսը մեր պատմության մեջ առանձնանում է որպես հաղթանակների և վերածննդի ժամանակաշրջան։ Այս օրերին մենք մեծ հարգանքով ու խոնարհումով հիշում ենք այն հերոսներին, ովքեր իրենց կյանքն ու արիությունը դրեցին հանուն մեր հայրենիքի պաշտպանության և մեր ինքնության պահպանման։
Մայիսը մեզ հիշեցնում է, որ միասնությունն ու հավատը կարող են հաղթահարել ամենադժվար փորձությունները։ Այս հաղթանակները սոսկ ռազմական հաջողություններ չեն․ դրանք խորհրդանիշն են մեր ժողովրդի կամքի, վճռականության և հայրենիքի հանդեպ սիրո։ Մեր հաղթանակների ոգին մեզ կոչ է անում շարունակել քայլել առաջ՝ ամուր կանգնած մեր արժեքների, մեր պատմության ու մեր ապագայի պաշտպանության դիրքերում։
Թող այս մայիսը կրկին լինի հպարտության, ոգեշնչման և միասնականության ամիս։ Ցավը՝ հիշողություն, հաղթանակը՝ պարտավորություն։
Փա՛ռք նահատակներին եւ կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-05-09 19:03:31