Նորություններ
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը կատարեց քաղաքացիների հերթական ընդունելություն
07.05.2025
Մայիսի 7-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը աշխատակազմի վարչական շենքում կատարեց քաղաքացիների ընդունելություն։
Ընդունելության մասնակից քաղաքացիները դիմում ներկայացրին աշխատանքի տեղավորման և վերականգնման, բնակարանի և բազմաբնակարան բնակելի շենքի տանիքների վերանորոգման, բուժման, մարզադաշտի օգտագործման, գործունեություն ծավալելու նպատակով տարածքի ձեռքբերման, ընտանեկան, անձնական հարցերի կարգավորման, ինչպես նաև սոցիալական բնույթի տարբեր խնդիրների կարգավորման նպատակով ֆինանսական աջակցություն ստանալու համար։
Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմ ներկայացված դիմումներին պատասխան կտրվի լրացուցիչ ուսումնասիրություն կատարելուց հետո՝ օրենքով սահմանված կարգով և ժամկետում։