Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետին ներկայացվեց ՀՀ ՇՄՆ Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության նորանշանակ պետին

07.05.2025

Մայիսի 6-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանին և էկոպարեկային ծառայության պետի տեղակալ Մուրադ Նուրիջանյանին։
Հանդիպման ընթացքում Վլադիմիր Կիրակոսյանը Գեղարքունիքի մարզպետին ներկայացրեց ՀՀ ՇՄՆ Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության նորանշանակ պետ Հովիկ Սաֆարյանին։
Հանդիպմանը մասնակցեցին նաև Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը և Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերի վարչության պետ Վանիկ Հարությունյանը։
Վլադիմիր Կիրակոսյանը, մարզպետին ներկայացնելով էկոպարեկային ծառայության լիազորություններն ու գործառույթները, միաժամանակ շեշտեց, որ Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում, ներառյալ Սևանա լիճը, էկոպարեկների գործունեությունը տարածվում է շուրջ 700 հազար հեկտարի վրա, որի հիմնական նպատակը բավականին հարուստ կենսաբազմազանության պահպանության ու վերարտադրության ապահովումն է։
ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայության պետը հույս հայտնեց, որ իրենց գործունեության արդյունավետությունը միաժամանակ պայմանավորված կլինի Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի հետ համագործակցությամբ։
Կարեն Սարգսյանը, ողջունելով հյուրերերին ու նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ շնորհավորելով Հովիկ Սաֆարյանին, հավաստիացրեց, որ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմը անելու է հնարավորը՝ մշտական համագործակցություն ապահովելու համար։
«Մենք լավ գիտենք, թե ինչ հարուստ կենսաբազմազանություն ունի Գեղարքունիքի մարզը, կենդանական ու բուսական աշխարհի ինչպիսի բացառիկ տեսակներ, որոնց պահպանության ու վերարտադրության ապահովումը բոլորիս գերխնդիրն է ու պարտականությունը։ Համագործակցության համար մենք բաց ենք մշտապես ու շուրջօրյա»,-հանդիպումն ամփոփեց մարզպետ Կարեն Սարգսյանը։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-05-08 18:02:38