Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը հանդիպում ունեցավ մարզային թատրոնի դերասանների հետ

06.05.2025

Մայիսի 6-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Գավառի Լ․ Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքում հանդիպում-քննարկում անցկացրեց թատրոնի տնօրինության և դերասանական կազմի հետ։
Հանդիպմանը մասնակցեցին նաև Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը և Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչության պետ Կարեն Զազյանը։
Հանդիպման սկզբում թատրոնի տնօրեն Հայկ Ղափանցյանը կոլեկտիվի անունից շնորհակալություն հայտնեց Գեղարքունիքի մարզպետին՝ մարզում թատերական երկամսյակի կազմակերպման ու անցկացման համար, շեշտելով, որ այն լայն արձագանք է գտել հանրապետության թատերական շրջանակներում՝ արժանանալով մասնագետների բարձր գնահատականին։
Այնուհետ ծավալված անկաշկանդ զրույցի ընթացքում թատրոնի դերասաններն ու գլխավոր ռեժիսորը Գեղարքունիքի մարզպետին ներկայացրին իրենց առաջիկա ծրագրերն ու խաղացանկը, առաջնահերթ անելիքները, հանդես եկան առաջարկություններով ու հարցադրումներով։
Պատասխանելով բարձրացված հարցերին՝ մարզպետ Կարեն Սարգսյանը հույս հայտնեց, որ Գեղարքունիքի մարզային թատրոնը կարող է իր անցած ճանապարհով , փորձով ու նոր բեմականացումներով, ստեղծագործական նոր մտահղացումներով ավելի մրցունակ ու ճանաչված լինել հանրապետությունում՝ գոհացնելով հանդիսատեսի պահանջները։
Իսկ թատրոնի զարգացումն ապահովող մտահղացումների և ծրագրերի իրականացման համար Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմը պատրաստակամ է՝ բավարար աջակցություն տրամադրելու համար։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-05-12 09:12:12